Լրահոսն ուղղակի զարմացնում ու մեկ-մեկ էլ զվարճացնում է.
Ադրբեջանը հիմա էլ սևեռվել է Դաղստանի վրա, Ալիևի մակարդակով նոտա է հղել երկրի ղեկավարին, որ ողջ Դաղստանը Ադրբեջանի պատմական հողն է, դաղստանցիները պետք է գլխների ճարը տեսնեն, պատսպարվելու նոր տեղ գտնեն, եթե չեն ուզում Թուրքիան խառնվի ու պատերազմ սկսի:
Ալիևի բախտը չի բերել, երկրի ղեկավար Սերգեյ Մելիքովը կարգին մուժիկ է, մեկ ժամ ժամանակ է տվել հայտարարության հեղինակին, որ միտքը փոխի ու հանդես գա հրապարակային հերքմամբ:
Ալիևը ոչ միայն չի փոխել միտքը, այլև պատրաստվում է հանդես գալ պատմական հիմնավորմամբ, որ Դաղստանը թուրքերի հնագույն հողն է, և պետք է շտապ վերականգնել արդարությունը:
Դեպքերը դեռ զարգանում են:
Մեր դարդը թողած՝ հիմա էլ Դաղստանի ցավն է պատել մեզ:
Կատակը մի կողմ՝ մենակ չենք, Ալիևի հաջորդ նոտան Ռուսաստանին է հղված լինելու, ու կարծես դա հեռու չէ: ՈՒկրաինայի հարցերը լուծի, ստիպված է լինելու թուրքի հետ գործ ունենալ:
Սա, իհարկե, մեծ հույս չէ, բայց էլի հույս է, կարելի է աճեցնել:
Թուրքը ոգևորվել է հաղթանակից, կորցրել գլուխը, անվերջ սխալներ է թույլ տալիս, որից կարելի է վարպետորեն օգտվել:
Սուսաննա Բաբաջանյան